Արցախի նախագահի աշխատակազմը հերքել է ընտրությունների վերաբերյալ սոցհարցում անցկացնելու պատվերի մասին հրապարակումը:
«Մարտի 31-ին կարեւոր իրադարձություն է սպասվում՝ միաժամանակ անցկացվելու են նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ: Այն, բնականաբար, մեծ հետաքրքրություն է առաջացնում: Սոցիլոգիական հարցումների ճանապարհով տարբեր հարցերի վերաբերյալ քաղաքացիների կարծիքը պարզելու աշխարհում ընդունված պրակտիկան վերջին շրջանում բավական ակտիվորեն կիրառվում է:
Բայց ուզում եմ հավաստիացնել, որ Արցախի նախագահի աշխատակազմը նման հարցում չի պատվիրել»,- հայտարարել է Արցախի նախագահի աշխատակազմի գլխավոր տեղեկատվական վարչության պետի տեղակալ Մարինա Հակոբջանյանը:





























