Թունիսի ՆԳՆ-ն հայտարարել է, որ երկու մահապարտներ ինքնապայթեցում են կատարել ԱՄՆ դեսպանության շենքի մոտ, որի հետեւանքով վիրավորվել է 5 ոստիկան, հայտնում է Associated Press-ը: 

Երկու ահաբեկիչները զոհվել են: Դրանից բացի, թեթեւ վիրավորում է ստացել մեկ մարդ, որը դեսպանության կամ ոստիկանության ներկայացուցիչ չէ:

Հանցագործության վայրում եղած վկաները հայտնել են, որ մահապարտները դեսպանության շենքին են մոտեցել մոտոցիկլետներով:

Ոստիկանությունը շրջապատել է իրադարձության վայրը:

ԱՄՆ դեսպանությունը տեղի ունեցածի կապակցությամբ առայժմ մեկնաբանությամբ հանդես չի եկել: