168.am-ը գրում է. ինչպես տեղեկացնում է Արցախի իշխանություններին մոտ կանգնած մեր աղբյուրը, մինչեւ նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավը սկսելը (փետրվարի կեսերին) արտասահմանյան հանրահայտ սոցիոլոգիական ընկերություններից մեկը Նախագահի աշխատակազմի պատվերով Արցախում սոցհարցում է անցկացրել։ Ահա դրա ամենակարեւոր արդյունքի աղյուսակը։

Հարկ է ուշադրություն դարձնել մի քանի հանգամանքների վրա։
Նախ, որ այս հարցումն իրականացվել է դեռ մինչեւ այն լուրի հայտնվելը, համաձայն որի՝ պաշտոնական Մոսկվան արգելել է Մասիս Մայիլյանի եւ Սամվել Բաբայանի մուտքը Ռուսաստանի Դաշնություն։ Այս տեղեկատվության ի հայտ գալուց հետո Մայիլյանի վարկանիշը գահավիժել է։
Երկրորդը՝ ակնհայտ է, որ հիմնական պայքարն ընթանալու է Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի եւ Վիտալի Բալասանյանի միջեւ ու, ըստ ամենայնի, երկրորդ փուլն անխուսափելի է։
Երրորդը. չկողմնորոշվածների ձայները (իսկ դրանք, ըստ աղյուսակի, մեծ թիվ են կազմում՝ 53%) վճռորոշ նշանակություն են ունենալու գալիք ընտրություններում, եւ հարցն այս պարագայում ընդամենը մեկն է՝ ո՞վ կկարողանա առավել գրավիչ դառնալ նրանց համար՝ հմուտ տնտեսվարող Հարությունյա՞նը, թե՞ պատերազմի միջով անցած հերոս Վիտոն։





























