Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետների` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար անձնական երաշխավորության մասին միջնորդությունը կներկայացվի շուտով: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է փաստաբան Արամ Վարդեւանյանը:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը եւ Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը պատրաստ են անձնական երաշխավորություններ տալ` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու ու նրան կալանքից ազատելու համար:

Ըստ Արամ Վարդեւանյանի` միջնորդությունը կներկայացվի շուտով, հավանաբար` մարտ ամսվա ընթացքում: