Հանրահայտ ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովը Telegram-ի իր էջում հրապարակել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ մետրոյում միջադեպի տեսանյութը:
«Այսօր Փաշինյանը գնացել է մետրո եւ կոչ էր անում մարդկանց մասնակցել հանրաքվեին: Եւ հանդիպել է երիտասարդ կնոջ, որի սրտով չէր ո՛չ փաշինյանական պոպուլիզմը, ո՛չ հանրաքվեն: Հպարտ քաղաքացու անձնագիրը, որը բաժանում էր Փաշինյանը, պատռել էր մի երիտասարդ կին եւ վերադարձրել վարչապետին:
«Քաջերի խելագարությանն է նվիրված մեր երգը(с)»,-նշված է գրառման մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանի մետրոպոլիտենում մարտի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավի ժամանակ «Այո» գրառմամբ թռուցիկներ բաժանելու ժամանակ մետրոպոլիտենի ուղեւորուհիներից մեկը՝ երիտասարդ կինը, պատռել է թռուցիկը եւ նետել վարչապետի ուղղությամբ:
Փաշինյանը բավականին հանգիստ արձագանք է տվել:
«Ամեն ինչ նորմալ է: Մենք հարգում ենք ձեր կարծիքը: Ժողովրդավարությունը հետց դա է»,-ասել է վարչապետը:





























