Հայաստանի հիմնական խնդիրը երկրի տնտեսությունում ներդրումների զրոյական տեսակարար կշիռն է: Այդ մասին մարտի 6-ին Հայաստանի տնտեսության խնդիրների շուրջ քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Ընդ որում՝ նա նշել է, որ ՀՆԱ-ի 99 տոկոսը փաստացի ծախսվում է:

«Եթե ես ճիշտ եմ, իսկ այստեղ չի գտնվի մեկը, ով կասի, որ ես սխալվում եմ, ապա ձեր պնդումները, որ սոցիալական ոլորտը պետք է ամրապնդել, իրատեսական չեն մոտակա ապագայում: Ի վերջո, եթե մենք որոշենք ամրապնդել սոցիալական ոլորտը, ապա նաեւ ՀՆԱ տեսակարար կշիռը նույնպես պետք է բարձրանա»,-պարզաբանել է Բագրատյանը:

Միեւնույն ժամանակ նա նշել է, որ աշխարհում ՀՆԱ-ի անհատական սպառումը կազմում է միջինում 74 տոկոս: Նախկին վարչապետը նշել է, որ զարգացած երկրները, որպես կանոն, տատանվում են հենց այդ ցուցանիշների սահմաններում:

«Ընդ որում աշխարհում կա ընդամենը 22 երկիր, որտեղ այդ ցուցանիշը հավասարեցված է զրոյի: Այդ երկրները գտնվում են աղքատության եզրին, եւ Հայաստանը հավակնում է հայտնվել դրանց շարքում: Իսկ միջին երկրները, որտեղ արհեստականորեն ներառել են Հայաստանին, բաժանվում են երեք մասի: Առաջին խմբում են այնպիսի երկրները, ինչպես Չինատանն ու Մալայզիան. նրանց մոտ իրավիճակն ավելի լավ է, քան անգամ զարգացած երկրներում: Չինաստանն առհասարակ կամ արտադրում է ամեն ինչ, կամ իրացնում է, կամ կուտակում: Այդ առումով նրանց մոտ ամեն ինչ ավելի լավ է, քան ԱՄՆ-ում: Երկրորդ խմբում երկրներն են, որտեղ այդ ցուցանիշը կազմում է 80-85 տոկոս: Այդ խմբում են այնպիսի երկրներն, ինչպիսիք են Ուկրաինան, Վրաստան, Ադրբեջանը: Եւ կա երկրների երրորդ խումբը, որտեղ ներառված ենք մենք: Մենք ունեցել ենք տարիներ, երբ սպառումը կազմել է 107 տոկոս, եւ մենք նախազգուշացրել էնք նախկին իշխանություններին այդ վտանգների մասին, սակայն նոր իշխանությունը շարունակում է գործել նույն ոգով»,-ընդգծել է Բագրատյանը: