Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի երեք ավագ անդամները, ներառյալ թագավորի եղբայրը կալանավորվել են անհասկանալի պատճառներով, հայտնում է BBC News-ը: 

Նրանցից երկուսը ահռելի ազդեցություն ունեցող անձինք են:

Խոսքը, մասնավորապես, թագավորի ամենափոքր եղբոր՝ արքայազն Ահմադ իբն Աբդուլ Ազիզի, թագավորության նախկին գահաժառանգ արքայազն Մուհամմեդ իբն Նաիֆ իբն Աբդուլ Ազիզի եւ արքայազն Նաիֆ բին Աբդ ալ Ազիզի մասին է:

Երեք ձերբակալությունն էլ կապ ունի Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալման բին Աբդել Ազիզի հետ:

Նշվում է, որ թագավորության իրավապահ մարմինների ներկայացուցիչները դիմակներով եւ սեւ համազգեստով խուզարկություններ են կատարել բարձրաստիճան կալանավորվածների տներում:

Եթե այս տեղեկությունը հաստատվի, Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն իր դիրքերը էլ ավելի կամրապնդի:

Արքայազն Ահմադը թագավորության հիմնադրի՝ Աբդուլ Ազիզ թագավորի ներկայումս ողջ միակ որդին է եւ վիթխարի հարգանք է վայելում թագավորական ընտանիքի ավագ անդամների շրջանում:

Կալանավորված արքայազններից երկրորդը Մուհամմեդ իբն Նաիֆ իբն Աբդուլ Ազիզը գահի հաջորդ ժառանգորդն էր, երբ 3 տարի առաջ անսպասելիորեն հանվեց:

Նշվում է, որ Սաուդյան Արաբիան դեռեւս չի մեկնաբանել այս տեղեկությունը, սակայն պալատական իրադարձությունները հաճախ գաղտնի են պահվում: