ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր` մարտի 7-ին, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի ուղեկցությամբ ծանոթացավ Գյուլագարակի ճանապարհին իրականացված հիմնանորոգման աշխատանքներին։

Վարչապետը նշեց, որ այդ ճանապարհը գտնվում է անանցանելի վիճակում եւ վերջին անգամ վերանորոգվել էր խորհրդային տարիներին:

Նշենք, որ ճանապարհը տանում է դեպի Դենդրոպարկ:

«Այս ճանապարհով հիմա գնալու ենք Դենդրոպարկ եւ այնտեղ շատ կարեւոր միջոցառման ենք մասնակցելու` 10 միլիոն ծառատունկի հետ կապված: Այս ճանապարհը կառուցելով մենք միայն ասֆալտ չենք արել, այլ տուրիստական հնարավորություններ ենք ստեղծել եւ հույս ունենք, որ այս ճանապարհով տնտեսական շղթակայական էֆֆեկտ կլինի: Կոչ ենք անում, որ ովքեր  որ չեն եղել Լոռու մարզում եւ Դենդրոպարկում անպայման գան եւ տեսնեն»,-ասաց նա:

Նշենք, որ նրանց ուղեկցում է նաեւ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: