Ամերիկուհի 34-ամյա Ջասթին Հաուփթը, իր իսկ խոսքով, արհամարհում է սմարթֆոնների եւ ժամանակակից սարքերի մշակույթը: Այս պատճառով էլ ստեղծել է սեփական բջջային հեռախոս աշխատանքային պտտվող թվացույցով, բարեբախտաբար, նրան դա թույլ է տվել կրթությունը. չէ՞ որ նա տիեզերական սարքերի ինժեներ է, հայտնում է Planet Today-ը: 

Ռետրո ստեղնաշարը դրված է կանաչակապտագույն պատյանի մեջ՝ հնացած տիպի նկատելի անտեննայով՝ բավարար ազդանշան ապահովելու համար:

Սարքն ունի 10 սմ բարձրություն, 7,5 սմ լայնություն եւ 2,5 սմ հաստություն ու կարող է ինքնավար ռեժիմում աշխատել 24-30 ժամ: Դրանում հաղորդագրություններ գրելու գործառույթ նախատեսված չէ, ինչպես չկա համացանցին հասանելիություն:

Իր գյուտը ներկայացնելիս նա բախվել է այն փաստին, որ նրան տառացիորեն հեղեղել են պատվերներով: Այս պատճառով նա մի փոքր կատարելագործել է սխեման եւ հիմա ցանկացողներին կարող է առաջարկել ամբողջական լրակազմ, ճիշտ է՝ ստիպված կլինեն սկավառակն ավելացնել ինքնուրույն:

Հաուփթի խոսքով՝ չնայած ինքն էլ է աշխատում բարձր տեխնոլոգիաների ոլորտում, բայց սմարթֆոնների շուրջ ստեղծված մշակույթն ամենեւին իր սրտով չէ: Միաժամանակ, նա չունի ժամանակակից հեռախոսների առաջարկած գործառույթների անհրաժեշտությունը, շատ ավելի կարեւոր է պարզապես կապի մեջ լինել, իսկ մնացյալ ամեն ինչը կարելի է անել նաեւ համակարգչի միջոցով: