Իրանի պաշտպանության նախարար Ահմեդ Վահիդին հայտարարել է հրթիռային փորձարկումների, այդ թվում «աշխարհում ամենաարագ թեւավոր հրթիռի հաջող փորձարկումների մասին»:

Վահիդին, ելույթ ունենալով Բանակի օրվան նվիրված արարողությանը, հայտարարել է. «Մենք վերջերս Շահին եւ Շալամհին զենիթային հրթիռների փորձարկումներ են արել: Փորձարկումները հաջող են անցել, եւ հրթիռները հանձնվել են ՀՕՊ ստորաբաժանումներին»:

Նախարարը հայտնել է նաեւ «աշխարհում ամենաարագ թեւավոր Զաֆար հրթիռի» հաջող փորձարկման մասին:

Այաթոլլա Խոմեյնիի գերեզմանի մոտ տեղի ունեցած շքերթին ցուցադրվել են Զոլֆակար տանկեր եւ իրանական հրետանու նոր տեսակներ: