Չուլալոնգկորն համալսարանն ու Advanced Info Service (AIS) կապի օպերատորը Թաիլանդում 5G տեխնոլոգիայով խելացի ռոբոտներ են մշակում, որոնք թույլ են տալիս հետեւել եւ հոգ տանել կորոնավիրուսով պացիենտների մասին: Նրանցից մի քանիս արդեն օգտագործվում են թագավորության 3 բուժհաստատությունում՝ երկուսը Ռաչավիտի հիվանդանոցում, մեկը՝ Թաիլանդի կենտրոնական ինստիտուտում եւ եւս մեկը՝ Նոպպարատ Ռաչաթհանիի հիվանդանոցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք մեր 5G ցանցը ներդրել ենք բիզնես շրջաններում նոր կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով ինտելեկտուալ ռոբոտներ օգտագործելու համար»,- ասել է AIS համազգային օպերացիաների ղեկավար Վասիթ Վաթթանասապը:
Ռոբոտներն օգտագործվում են մարդկանց մոտ կորոնավիրուսի կասկածի դեպքում ախտանշաններին հետեւելու համար, նրանք հոգ են տանում վարակվածների մասին, որպեսզի այդպիսով նվազեցվի բուժանձնակազմի վարակման հնարավորությունը:
Այդպիսով, նրանք կարող են միջնորդ հանդիսանալ բժիշկների եւ պացիենտների միջեւ: Այդ փոխգործակցությունն իրականացվում է վիդեկոնֆերանսի օգնությամբ: Ապագայում այդ ռոբոտները կարող են կարող են կապված լինել սարքավորումներին, որոնց միացված կլինեն հաղորդիչներ զարկերակային ճնշումը չափելու համար, ինչպես նաեւ էլեկտրասրտագրամայի համար սարքեր:
Այս պահի դրությամբ թագավորությունում հաստատվել է վարակման 50 դեպք, ապաքինվել է 33 պացիենտ, մեկ մարդ մահացել է:




























