Տեղեկատվության պաշտպանության հարցերով ավստրալիական հանձնաժողովը (OAIC) Facebook սոցցանցին մեղադրել է քաղաքացիների անձնական կյանքին միջամտելու եւ անձնական տվյալների պաշտպանության ազգային օրենսդրությունը խախտելու մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Facebook-ի ավստրալիական օգտատերերի անձնական տեղեկատվությունը բացահայտվել եւ փոխանցվել է This is Your Digital Life հավելվածին՝ նպատակ ունենալով խախտել ազգային օրենքը։ Օգտատերերը չեն կարող իրականացնել խելամիտ ընտրություն եւ վերահսկել այն, ինչպես դրանց անձնական տեղեկատվությունը բացահայտվի»,- ասվում է կարգավորողի հայտարարության մեջ։
Փաստաթղթում նշվում է, որ 2014թ․ մարտից մինչեւ 2015թ․ ընկած ժամանակաշրջանում Facebook-ը բացահայտել է ավստրալիական օգտատերերի անձնական տեղեկատվությունը։ Հանձնաժողովի նախագահ Անժելինա Ֆալքի խոսքերով՝ ընկերությունը գիտակցաբար թույլ է տվել ազգային օրենսդրության համակարգային խախտումներ, որը կարող է զգալի տուգանային պատժամիջոցների պատճառ դառնալ։ Հաղորդվում է, որ Ավստրալիայի դաշնային դատարանը կարող է 1,7 մլն ավստրալիական դոլարով տուգանել Facebook-ին՝ յուրաքանչյուր խախտման համար։



























