Հայ համայնքի դերը նշանակալի է Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում: Այս մասին մարտի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

Նա շեշտեց հայազգի պատգամավոր Նորա Արիսյանի դերը: «Նման որոշում, իհարկե, ընդունվել է աշխարհաքաղաքական հաշվարկների հիման վրա` հաշվի առնելով Թուրքիայի ակտիվությունը Սիրիայում»,- միեւնույն ժամանակ նշեց փորձագետը:

Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին Սիրիայի խորհրդարանը քվեարկել էր Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւի օգտին: