Յոթ մարդ Իրանի կենտրոնական Ալբորզ շրջանում մահացել է մեթիլային սպիրտ խմելու հետեւանքով, որը սխալմամբ օգտագործել են, որպես կորոնավիրուսի դեմ դեղամիջոց։ Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է տեղի դատախազության ներկայացուցիչ Մուհամմեդ Ագայարին, հայտնում էթ ՏԱՍՍ-ը։

Իրանի իշխանությունները վերջին ժամանակներս ակտիվացրել են մեթիլային սպիրտի արտադրությունը՝ այն մակերեւույթների ախտահանման համար օգտագործելու նպատակով։ Ընդ որում, մեթանոլը կարելի է ազատ գնել իրանական խանութներում։ Որպես կանոն՝ այն նարնջագույն է ներկված, որպեսզի տարբերվի ըմպելիքներից։

Իրանի առողջապահության նախարարությունը փետրվարի 19-ին հայտնել էր երկրում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերի մասին։ Վարակվածները հայտնաբերվել էին Կում քաղաքում։ Վերջին տվյալների համաձայն, վարակման դեպքերի թիվը ԻԻՀ-ում կազմում է 6566, որնցից 194-ը՝ մահվան ելքով։