Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուսով է ֆինանսական, քաղաքական եւ ռազմական աջակցություն ստանալ ԵՄ-ից եւ ՆԱՏՕ-ից։ Նրան կհասկացնեն, որ նա պետք է սկզբում դադարեցնի միգրանտներին խրախուսել հատել Հունաստանի հետ երկրի սահմանը, հայտնում է Reuters-ը։
Տասնյակ հազարավոր միգրանտներ փորձում են ներթափանցել Հունաստան այն բանից հետո, երբ փետրվարի 28-ին Անկարան հայտարարել էր, որ այլեւս չի փորձի պահել նրանց իր տարածքում։
ԵՄ-ն ձգտում է խուսափել 2015-2016թթ․ միգրանտների ճգնաժամից կրկնությունից, երբ ավելի քան միլիոն մարդ, հիմնականում Մերձավոր Արեւելքից եւ Ասիայից, Թուրքիայով հասել էին ԵՄ։
Այդ հոսքը զգալիորեն դադարեցվել էր 2016թ․ գործարքով, որը ԵՄ-ն հուսով է փրկել։
Էրդողանը կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի, այնուհետեւ՝ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի եւ Եվրամիության նախագահ Շառլ Միշելի հետ։



























