Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ արտասահմանից բոլոր եկածների համար երկշաբաթյա կարանտին է սահմանվում՝ աշխարհում կորոնավիրուսի տարածման ֆոնին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ Իսրայելի առողջապահության նախարարությունը կոչ էր արել քաղաքացիներին հրաժարվել Իտալիա մեկնումներից, ինչպես նաեւ կշռադատել այլ երկրներ այցելելու անհրաժեշտությունը՝ կորոնավիրուսի պատճառով։ Իտալիայից վերադարձող իսրայելցիները պետք է երկու շաբաթ տնային կարանտինի տակ գտնվեն։
Նման միջոցներ են գործում նաեւ Ճապոնիայից եւ Հարավային Կորեայից, Թաիլանդից, Սինգապուրից, չինական Հոնկոնգից եւ Մակաոյից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Ավստրիայից, Շվեյցարիայից ժամանողների համար։
Ավելի վաղ փետրվարին դադարեցվել էր Չինաստանի հետ ավիահաղորդակցությունը եւ փակվել այնտեղ եղած արտասահմանցիների մուտքը երկիր։
Կարանտինի խախտումը, կապված կորոնավիրուսի տարածման սպառնալիքի հետ, Ասիայի երկրներից վերադարձողների համար կարող է քրեական հանցանք համարվել՝ մինչեւ յոթ տարվա ազատազրկմամբ։





























