Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարությունն ամբողջությամբ փոխվել է: Միլի մեջլիսի նիստի ընթացքում ադրբեջանցի պատգամավորները ձայների մեծամասնությամբ խոսնակ են ընտրել Սահիբ Գաֆարովին:

64 տարեկան Գաֆարովը կրթությամբ բանասեր է: Նա խորհրդարանի պատգամավոր էր 2010 թվականից, հաղորդում է Turan-ը:

Առաջին փոխնախագահ է դարձել «Ենի Ադրբեջանի»-ի կողմից առաջադրված Ալի Հուսեյնլին: Նախկինում նա ղեկավարում էր իրավական քաղաքականության եւ պետականաշինության հարցերի հանձնաժողովը:

Անկուսակցականների փոխխոսնակ է ընտրվել նախկին ոստիկան Ադըլ Ալիեւը:

Խորհրդարանական փոքրամասնությունից փոխխոսնակ է ընտրվել Քաղաքացիական համերաշխություն կուսակցության անդամ Ֆազայիլ Իբրահիմլին: