«Ոչ»-ի քարոզչության կողմը հայտարարություն է տարածել՝ Նիկոլ Փաշինյանին կոչ անելով կենտրոնանալ «Այո»-ի քարոզարշավի վրա, քանի որ իրենք քաղաքական հակառակորդ չեն։

Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Չենք ուզում մտածել, որ մեր «հանցավոր» էության հրապարակային քննարկումը «Այո»-ի կողմից բովանդակային ասելիքի պակասի արդյունք է:

Հորդորում ենք «Այո»-ի քարոզչական առաջնորդներին թողնել մեզ հրապարակային բանավեճի տանելու անիմաստ ջանքերը և կենտրոնանալ «Այո»-ի քարոզի վրա:

Մենք քաղաքական հակառակորդ չենք։ Մենք մյուս բևեռ չենք։ Մենք քաղաքացիական նախաձեռնությամբ միավորված իրավաբաններ ենք, որոնք արձանագրում և արձանագրելու են քարոզարշավի բոլոր խախտումները և հրապարակելու են դրանք»: