Խորհրդային եւ ռուս տիեզերագանցները երբեք սեքսով չեն զբաղվել տիեզերքում, այդ թվում` գիտական նպատակների համար, «Ինտերֆաքս»-ին հայտնել է Ռուսաստանի գիտություններ ակադեմիայի բժշկակենսաբանական խնդիրներ ինստիտուտի փոխտնօրեն Վալերի Բոգոմոլովը:
«Համենայն դեպս, հայրենական տիեզերագնացության մեջ նման բան հաստատ չի եղել»,- ասել է նա` մեկնաբանելով որոշ լրատվամիջոցների տեղեկությունները, թե ԽՍՀՄ-ն ու ԱՄՆ-ը հետազոտություններ են անցկացրել տիեզերքում, որոնց ընթացքում տիեզերագնացները սեքսով են զբաղվել` փորձելով երեխա բեղմնավորել:
«Ինչ վերաբերում է ամերիկյան տիեզերագնացությանը, ես պարզապես տվյալներ չունեմ, որ կտրուկ հերքեմ դա»,- նշել է Բոգոմոլովը:





























