Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մեղմացնում է իր դիրքորոշումը Անկարային Patirot ՀՕՊ համակարգերի պոտենցիալ վաճառքի հանդեպ՝ հավելելով, որ Վաշինգտոնը խնդրել է Անկարային երաշխավորել, որ չի ակտիվացնի ռուսական С-400 պաշտպանական համակարգերը, հայտնում է Reuters-ը։

«Մենք Patirot համակարգերին վերաբերող առաջարկություն ենք արել Միացյալ Նահանգներին։ Մենք ասել ենք, որ պատրաստ ենք գնել այն»,- Բրյուսելիս վերադառնալիս լրագրողներին ասել է Էրդողանը։

Թուրքիայի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները ավելի լարվել էին ռուսական С-400 համակարգեր գնելու Անկարայի որոշումից հետո։ Դրանք, ըստ Վաշինգտոնի, անհամատեղելի են ՆԱՏՕ-ի պաշտպանական համակարգերի հետ եւ կարող են սպառնալիքի տակ դնել ամերիկյան անտեսանելի կործանիչներին, որոնց ստեղծմանը մասնակցել է Թուրքիան։

ԱՄՆ-ը հայտարարել է, որ Թուրքիան չի կարող ունենալ միաժամանակ С-400 եւ Patriots։ Սակայն Սիրիայի հյուսիս-արեւմուտքում իրավիճակը սրվելուց հետո Անկարան խնդրել էր, որ ԱՄՆ-ը Patriot համակարգեր գործարկի Սիրիայի հետ իր սահմանին։ Վաշինգտոնը հայտարարել էր, թե պատրաստ է զինամթերք տրամադրել Թուրքիային Իդլիբում ռազմական գործողությունների համար եւ գնահահոտւմ է Patirot-ների Թուրքիայի պահանջարկը «С-400-ի խնդրի համատեքստում»։