Apple-ը թարմացրել է iPhone-ի, iPad-ի եւ այլ սարքերի խնամքի խորհրդատվությունները։ Ընկերությունը կորոնավիրուսի պատճառով թույլ է տվել թաց անձեռոցիկներով սրբել գաջեթները, հայտնում է Lenta-ն։
Մասնագետները խորհուրդ են տալիս հեռացնել կեղտերը կոշտ եւ ոչ ծակոտկեն մակերեւույթներից 70 տոկոսանոց իզոպրոպիլային սպիրտով կամ Clorox Disinfecting Wipes անձեռոցիկներով։ Apple-ը հստակեցրել է, որ ժավել օգտագործել եւ սարքը մաքրող հեղուկի մեջ ընկղմել չի կարելի։
MacRumors-ը ուշադրություն է դարձրել, որ ընկերությունը առաջին անգամ է թույլ տալիս իր գաջեթները անձեռոցիկներով մաքրել։ Նախկինում Apple-ը հանդես էր գալիս ցանկացած մաքրող միջոցի դեմ՝ նշելով, որ դրանք կարող են մաքրել iPhone-ի, iPad-ի եւ մյուս սարքերի օլեոֆոբային ծածկույթը։





























