Թուրքիայի Մարաշ քաղաքի առանձնատներից մեկում 4 երեխաների դիակներ են հայտնաբերվել։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝  առանձնատունն օգտագործվել է որպես ամառանոց, որտեղ իրենց մոր մահից հետո տեղափոխվել էին 4 երեխաները։ Առանձնատան անվտանգության աշխատակիցը նկատել է, որ երեխաները երկար ժամանակ դուրս չեն գալիս տնից եւ մտել է տուն։

Անվտանգության աշխատակիցը տուն մտնելուն պես սարսափահար է եղել՝ տեսնելով առաստաղից կախված 4 երեխաներին։

Ոստիկանությունը հետաքննություն է սկսել դեպքի կապակցությամբ։