Նորվեգիան որոշել է դադարեցնել ՆԱՏՕ-ի զորավարժությունները կորոնավիրուսի բռնկման պատճառով, հաղորդում է Reuters-ը:

Զորավարժություններին պետք է մասնակցեր 10 երկրներից մոտ 14 000 զինծառայող:

Նորվեգիացի զինվորականները հայտարարել են, որ մանեւրները, որոնք պետք է տեւեին մարտի 2-18-ը, պետք է ամենաինտենսիվ փուլ մտնեին մարտի 12-ին:

«Մենք ցանկանում ենք պահպանել արդյունավետ աշխատելու մեր ունակությունը»,- ասել է գեներալ-լեյտենանտ Ռունե Յակոբսենը՝ հայտարարելով զորավարժությունների վաղաժամ ավարտի մասին:

Նորվեգիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 277 դեպք: