Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը մտադիր է վերանայել ընդհանուր կրթական համակարգը: Այս մասին այսօր «Կիբեռանվտանգ Հայաստան» թեմայով քննարկումների ժամանակ ասաց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:

Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ հարցի վերանայումը քննարկվում է, եւ քննարկման հիմնական կետերից մեկն այն է, թե ինչ մակարդակով պետք է դպրոցներում ուսուցանել նորագույն տեխնոլոգիական միջոցները: Անդրեասյանը նշեց, որ  մեկ այլ հարց է, թե որ տարիքի երեխաներին է թույլատրվում օգտվել համացանցից եւ համակարգչային տեխնոլոգիաներից: Կա կարծիք, որ արդեն տարրական դասարաններից պետք է օգտագործվի տեղեկատվական տեխնոլոգիան, սակայն նա հակասական տեսակետ, որ այդ քայլի պետք է դիմել ոչ շուտ, քան երեխայի 12 տարին լրանալը:

«Սակայն հարկ է հասկանալ, որ նույնիսկ եթե դպրոցներում եւ ուսումնական հաստատություններում համակարգչային տեխնոլոգիաների օգտագործման սահմանափակումներ մտցվեն, ապա այդ սահմանափակումները չեն անդրադառնա երեխայի կյանքի այլ ոլորտների վրա»,- հայտարարեց նա: Այդ պատճառով, ինչպես կարծում է Անդրեասյանը, պետք է ղեկավարվել ոչ թե հասանելիության սահմանափակմամբ, այլ ժամանակակից տեխնոլոգիաների անվտանգ կիրառումը բացատրելով: «Պետք է երեխային բացատրել, թե ինչպես է պետք օգտագործել այդ տեխնոլոգիաները, թե ինչ է անձնական տվյալներն ու ինչպես դրանք պաշտպանել»,- ասաց նա:

Փոխնախարարը նշեց, որ ԱՄՆ-ում անցկացված հետազոտությունների տվյալներով՝ 3-5 տարեկան երեխաների 50 տոկոսն օգտվում է համացանցից, եւ նրանց խնդիրն է հենց այդ տարիքից սկսել սովորեցնել կիբեռհիգիենա:

Անդրեասյանը կոչ արեց IT-ն դիտարկել ոչ թե պարզապես առանձին առարկա, այլ որպես գործիչ, որը կարող է օգտագործվել մաթեմատիկայի, հայագիտական առարկաների ուսումնասիրման ընթացքում: «Այլ կերպ ասած՝ մեր առջեւ դրված է լայն խնդիր, եւ մենք պետք է դրան համապատասխան արձագանք տանք»,- ասաց փոխնախարարը: