Հունգարիայի կառավարությունը նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի նպատակով արտակարգ դրություն է հայտարարել։ Այս մասին հայտնել է MTI գործակալությունը՝ հղում կատարելով հունգարական կառավարության պաշտոնական ներկայացուցչին։
Հունգարիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 13 դեպք։ Երկրի իշխանությունները ավելի վաղ հայտարարել էին Բուդապեշտում Հունգարական ազգային թանգարանի դիմաց մարտի 15-ին Հեղափոխության սկզբի եւ 1848-1849 թթ․ ազատագրական պայքարի օրվան նվիրված հանդիսավոր տոնակատարությունների չեղարկման մասին, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նոր կորոնավիրուսից առաջացած հիվանդության բռնկումը գրանցվել էր 2019թ․ դեկտեմբերի վերջին՝ Չինաստանի Ուհան քաղաքում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը այն ճանաչել է բազմաթիվ օջախներով համաճարակ եւ միջազգային մասշտաբի արտակարգ իրավիճակ։ ՉԺՀ-ի սահմաններից դուրս ամենաշատ վարակվածները Իտալիայում են, Հարավային Կորեայում եւ Իրանում։ Վարակման դեպքեր են հայտնաբերվել ավելի քան 100 երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում, Չինաստանում, որտեղ հիվանդացածների մեծ մասն են, գրանցվել է ավելի քան 3100 մահվան դեպք, առողջացել է 61 400 մարդ, վարակման դեպքերը հասնում են 80 700-ի։ Ընդհանուր առմամբ, ԱՀԿ տվյալներով, աշխարհում վարակվել է ավելի քան 110 000 մարդ, ավելի քան 4000-ը մահացել է։




























