ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կորոնավիրուսի պատճառով չեղարկել է Կոլորադոյում եւ Նեւադայում նախատեսված միջոցառումները: Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշեմը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
CNN-ի վերջին տեղեկություններով՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 1162-ի, մահացել է 37 մարդ: Կորոնավիրուսը բռնկվել է Չինաստանի Ուհան քաղաքում 2019-ի դեկտեմբերի վերջին: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է կորոնավիրուսի՝ պանդեմիայի վերածվելու մասին:




























