Bitcoin 2020-ի առավելագույն արժեքը փետրվարի 12-ին մոտ 10 500 դոլար է սահմանվել, այդ պահից ի վեր այն էժանացել է մոտ 30 տոկոսով: Այժմ այն 7400 դոլար արժէ, իսկ 24 ժամվա ընթացքում դրա գինն ընկել է 5.6 տոկոսով: Ակտիվների ամենօրյա աճուրդների ծավալն աճել է 5 տոկոսով եւ կազմել է 42 մլրդ դոլար, հայտնում է ՌԲԿ-ն:
Նույն ժամանակահատվածում Ethereum-ը էժանացել է ավելի քան 40 տոկոսով` 288 դոլարից մինչեւ 170 դոլար: Մեկ ամսվա ընթացքում XRP-ի փոխարժեքը նվազել է 47 տոկոսով եւ այժմ կազմում է 0.185 դոլար:
Կրիպտոարժույթների կապիտալիզացիայի առաջատարներից ամենից շատ արժեզրկվել է Ethereum Classic-ը. մեկ ամիս առաջ այն վաճառվում էր 13.1 դոլարով, այժմ դրա գինը նվազել է 53 տոկոսով՝ հասնելով 6.1 դոլարի:
Կրիպտոարժույթների թոփ 100-ից «կանաչ գոտում» են միայն սթեյբլկոինները, ինչպես նաեւ Aave-ն եւ STASIS EURO-ն: Վերջին օրվա ընթացքում դրանք թանկացել են, համապատասխանաբար, 6.4 տոկոսով և 1.5 տոկոսով:





























