Մարտի 11-ի երեկոյան ՀՅԴ Արցախի Նիկոլ Դուման կենտրոնում տեղի է ունեցել Արցախի ՀՅԴ կողմից առաջադրված նախագահի թեկնածու Դավիթ Իշխանյանի եւ պատգամավորության թեկնածուներ՝ Վահրամ Բալայանի,  Լեռնիկ Հովհաննիսյանի  ու  Արմինե Հարությունյանի հանդիպումը ԱՀ մարդու հիավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի հետ:

Անդրադառնալով քարոզարշավի ընթացքին  Դավիթ Իշխանյանը նշել է, որ այն ընթանում է օրենքին համապատասխան, սակայն ժամանակ առ ժամանակ՝ հատկապես սոցիալական ցանցերում նկատվում է  որոշակի լարվածություն, որն  ինչ-որ տեղ անխուսափելի է:

Իր հերթին Արտակ Բեգլարյանը նշել է, որ  շարունակական հանդիպումների  նպատակը՝  մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ, ընտրությունների  ընթացքում  կուսակցությունների եւ թեկնածուների նկատած խնդիրներին ու առաջարկություններին ծանոթանալն է: Ա. Բեգլարյանը ներկայացրել է Մարդու իրավունքերի պաշտպանի գործառույթների եւ լիազորությունների այն շրջանակը, որով  Պաշտպանի աշխատակազմը ներկայումս  ընտրական գործընթացի  ամենօրյա մշտադիտարկում է իրականացնում:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել մշտական կապի պահպանման  եւ  փոխհամագործակցության  վերաբերյալ: