Անգլիայում 4-ամյա Իենտոն փրկել է մոր կյանքը։
Դեռ մեկ տարեկան հասակում նա հարցրել էր մոր պարանոցի վրայի բծի մասին։ Երբ երեխան խոսել էր սովորել, մի անգամ հարցրել էր, թե ինչու է բիծն ավելի մեծացել, սակայն մայրը նրան պատասխանել էր, որ դա ուղղակի պեպեն է։
Մի անգամ Իենտոն կրկին ասել էր, որ «պեպենը» մեծացել է, եւ դա լսել էր նրա տատիկը, ով աղջկան ստիպել էր դիմել բժշկի։ Հետազոտությունը ցույց էր տվել, որ Ջեյնի մոտ չարորակ ուռուցք՝ մելանոմա կա:
Քանի որ հիվանդությունը գտնվել է վաղ փուլում, ուռուցքը հաջողությամբ հեռացվել է, եւ Ջեյնը, անցնելով բուժման կուրսը, ազատվել է մահացու հիվանդությունից։





























