Հայոց ցեղասպանության 96-ամյակի նախօրեին Հայ բարեգործական ընդհանուր միությունը Փարիզում նախաձեռնել է «Ձիթապտուղներ վաճառողի որդին» ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմը համատեղում է անիմացիան հետաքննությունը, պատմությունն ու հումորը: Այդ մասին գրում է «Nouvelles d`Arménie»-ն: Դա նախնական ցուցադրություն է հոկտեմբերին ազգային մակարդակով ֆիլմի ցուցադրումից առաջ:
Իրենց մեղրամսին Մաթյեն եւ Աննան տեսախցիկով մեկնում են Թուրքիա, որպեսզի հետաքննություն անցկացնեն Մաթյեի հայ պապիկի` Կարապետի մասին, ով փախել է ցեղասպանության տարիներին: Նրանք շրջագայում են երկրում, հանդիպում մարդկանց:
Ֆիլմի ցուցադրումից հետո կայանալու է քննարկում Մաթյե եւ Աննա Զեյթինջիօղլուների, քաղաքագետ Կայծ Մինասյանի հետ:





























