Չինաստանի ժողովուրդը միանշանակ կհաղթահարի COVID-19 կորոնավիրուսըեւ պատրաստ է առավելագույն ջանքերը գործադրել՝ օգնելու այն երկրներին, որտեղ տարածվել է կորոնավիրուսը: Այս մասին այսօր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշի հետ հեռախոսազրույցի ընթացքում ասել է ՉԺՀ նախագահ Սի Ցզինփինը, հաղորդում է AP-ը:
Նա հայտնել է, որ Չինաստանում տնտեսական եւ առօրյա կյանքն աստիճանաբար կարգավորվում է: «Չինաստանի ժողովուրդը միանշանակ կհաղթահարի COVID-19 կորոնավիրուսը, ինչպես նաեւ կհասնի տնտեսական եւ սոցիալական զարգացման իր նպատակներին»,- նշել է Ցզինփինը՝ հավելելով, որ Չինաստանի ժողովրդի ծանր աշխատանքը կարեւոր ներդրում է ունեցել այլ երկրներում համաճարակի դեմ պայքարի համար»:
Չինաստանում մեկ օրում գրանցվել է վարակման 8 նոր դեպք:





























