Այսօր համաշխարհային տնտեսության մեջ տեղի են ունենում էական խմորումներ եւ իհարկե, դրանք կարող են էական խնդիրներ առաջացնել բոլոր երկրների տնտեսությունների համար: Այս մասին, այսօր՝ մարտի 13-ին, Facebook-ի իր ուղիղ եթերում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանի տնտեսության համար այս ժամանակաշրջանը ոչ միայն պրոբլեմներ կստեղծի, այլեւ կբացի հնարավորություններ, որովհետեւ անխուսափելիորեն համաշխարհային շուկայում վերաձեւումներ, վերադասավորումներ  են տեղի ունենալու եւ կարծում եմ, որ դրանք ՀՀ տնտեսության համար բացելու են նաեւ նոր հնարավորություններ: Մենք ուզում ենք մեր գործարար հանրության ուշադրությունը հրավիրել այն հնարավորությունների վրա, որոնք այսօր բացվում են՝ կապված համաշխարհային տնտեսության վերադասավորումների հետ»,-ընդգծեց նա: