Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի կինը այցելել է օրեր առաջ փողոցում դանակահարված հայնտի նկարիչ Բեդրի Բայքամին։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝  Բեդրի Բայքամի կինը հաստատել է, որ Թուրքիայի առաջին տիկինը՝ Հայրունիսա Գյուլը այցելել է հիվանդանոցում գտնվող իր ամուսնուն եւ առողջություն մաղթել։

Նկարչի կինը նշել է, որ իր ամուսնուն զանգահարել է նաեւ Թուրքիայի նախագահը, սակայն ինքը այդ պահին այտնեղ չի եղել եւ խոսակցության բովանդակության մասին տեղյակ չէ։

Նշենք, որ նկարիչ Բեդրի Բայքամը մի կոնֆերանսի ժամանակ քննադատել էր  Էրդողանին՝ Կարսի «Մարդկության» հուշարձանը քանդելու համար։ Այդ ելույթից դուրս գալուց հետո Բեդրի Բայքամն ու ասիստենտը դանակահարվել էին։ Դանակահարողը ավելի ուշ ինքնակամ հանձնվել էր ոստիկանություն։