«Փասինֆո»-ի տեղեկություններով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Կայքի հետ զրույցում Մնացական Բիչախչյանը, ըստ էության, չի հերքել տեղեկությունը, խնդրել է այն ճշտել ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանից։