Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը կորոնավիրուսի պատճառով սկսված տնտեսական խնդիրների հետ կապված գրառում է կատարել։

Կարո Փայլանը Twitter–ում գրառում է կատարել. "Կորոնավիրուսի պատճառով տնտեսական ճգնաժամը խորանում է։ Աղքատների, գործազուրկների համար շտապ պետք է քայլեր ձեռնարկվեն։ Պետք է այդ խմբերի համար բանկերը ժամանակավորապես դադարեցնեն տոկոսները»։