ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարերեց, որ մանկավարժների աշխատավարձը կպահպանվի՝ չնայած կրթական հաստատություններում դասեր չեն լինի մինչեւ մարտի 23-ը ։

«Բացթողնված ծրագրերը լրացվելու են հավելյալ պարապունքների միջոցով, իսկ քննությունները կկազմակերպվեն ավելի ուշ։ Մենք մշակել ենք մի շարք քայլեր, մեթոդներ՝ այս ընթացքում հեռավար ուսուցումը խրախուսելու համար, եւ ըստ այդ մեթոդների կառաջարկենք ամենապրիմիտիվ ձեւից՝ էլեկտրոնային փոստերի միջոցով հաղորդակցությունից, մինչեւ տեսակապով դասապրոցեսների իրականացումը, որպեսզի մեր աշակերտները հետ չմնան։ Սակայն, երբ դասերը կվերսկսվեն նախատեսում ենք լրացուցիչ պարապմունքներ»,- ասաց ԿԳՄՍ նախարարը։

Արայիկ Հարությունյանը նշեց, որ այս պահի դրությամբ մշակութային օջախների, հաստատությունների փակման վերաբերյալ որոշում չկա. «Կոչ ենք անում, որ մեր հայրենակիցներն առավելագույնս զերծ մնան խոշոր կուտակումներից, մինչեւ հաջորդ ցուցումները կլինեն»։