Եգիպտոսի տապալված նախագահ Հոսնի Մուբարաքը կալանքի տակ կմնա եւս 15 օր: Այդ մասին հայտնում է Agence France-Presse-ը` վկայակոչելով MENA գործակալությունը:

Մուբարաքի կալանքը երկարաձգելու որոշումը կայացվել է ապրիլի 22-ին, գլխավոր դատախազ Աբդել Մեղիդ Մահմուդի կողմից: Նոր ժամկետի հաշվարկումն իրականացվելու է առաջինի ժամկետի ավարտից հետո:

82-ամյա Մուբարաքը ձերբակալվել էր ապրիլի 13-ին, նրան հսկողության տակ են պահում Շարմ-էլ-Շեյխի հիվանդանոցում: Նրան եւ իր ընտանիքի անդամներին մեղադրում են կոռուպցիայի, ծառայողական լիազորությունների չարաշահման եւ սպանությունների կազմակերպման մեջ: