«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ընդգրկվել է Ազգային անվտանգության խորհրդի կազմում:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանի հրամանագրով լրացում է կատարվել ՀՀ նախագահի 2008 թվականի մայիսի 4-ի «Ազգային անվտանգության խորհրդի կազմը հաստատելու մասին» հրամանագրով հաստատված հավելվածում, որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարն ընդրգկվել է խորհրդի կազմում: