Ռուսական բանակում ամեն տարի Հյուսիսային Կովկասից զորակոչվածների` այլ ազգությունների զինծառայողների հետ ոչ կանոնադրական հարաբերությունների ավելի քան 350 դեպք է արձանագրվում: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», հայտարարել է ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Սորոչկինը:
Նրա խոսքով, 2008թ. արձանագրվել է 359 նման դեպք, 2009թ.` 330, 2010թ.` 337:
«Իսկապես, ազգամիջյան հողի վրա հակամարտությունները տեղ ունեն զինվորական կոլեկտիվներում»,- խոստովանել է Սորոչկինը: Նա հիշեցրել է, որ ազատազրկման են դատապարտվել Բալթիական նավատորմի յոթ զինծառայողներ, որոնք ստիպել էին ծառայակիցներին իրենց մարմիններով «KAVKAZ» բառը գրել:





























