Ռուսաստանի Պետդուման ապրիլի 22-ին վավերցարել է Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի կիրառման ոլորտում համագործակցության մասին կնքված միջկառավարական համաձայնագիրը։
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին», փաստաթղթում ներկայացված են համագործակցության ուղությունները։
Ռուսաստանը եւ Թուրքիան մասնավորապես կհամագործակցեն կառավարելի ջերմամիջուկային սինթեզի գիտահետազոտական ոլորտում, հետազոտական եւ էներգետիկ ռեակտորների շահագործման, ապագործարկման, շինարարության եւ նախագծման ուղղությամբ, ինչպես նաեւ միջուկային նյութերի մատակարարման ու միջուկային վառելիքի շղթայի ծառայության մատուցման ոլորտներում։ Ռուսներն ու թուրքերը համատեղ կհետախուզեն եւ կմշակեն ուրանի հանքավայրերն ու կապահովեն միջուկային, ճառագայթային անվտանգությունը, ինչպես նաեւ կզբաղվեն շրջապատող միջավայրի անվտանգության հարցերով։
Հիշեցնենք, որ համաձայնագիրը կնքվել է 2009թ. օգօստոսի 6-ին։ Թուրքիայում նախատեսվում է կառուցել 4 էներգաբլոկից բաղկացած «Ակկույու» ատոմակայանը, 4800 ՄՎտ ընդհանուր հզորությամբ։ Ծրագրի ամբողջ արժեքը 20 մլրդ դոլար է։





























