Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին այսօր` ապրիլի 22-ին Փոթիում նոր ռադարային համակարգ է բացել:

Համակարգը մոնտաժել է ֆրանսիական «Տելես» ընկերությունը: Բացման արարողությանը մասնակցել է ֆրանսիական պատվիրակությունը, այդ թվում Ֆրանսիայի տրանսպորտի նախարար Տյերի Մարինը:

Նոր համակարգն ազդանշաններ է ընդունում 400 կմ տրամագծով, հաղորդում է Civil Georgia-ն:

Միխայիլ Սահակաշվիլին նշել է, թե ռադարային նոր համակարգը թույլ կտա ոչ միայն ավելի լավ վերահսկել օդային տարածքը, այլեւ Փոթիի նոր միջազգային օդանավակայանը:

Վրաստանի նախագահը նշել է, թե Փոթին ռազմավարական նշանակություն ունի: