Իրանի առողջապահության եւ բժշկական կրթության նախարարության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության կենտրոնի ղեկավար Քիանուշ Ջահանփուրը շաբաթ հայտնել է, որ երկրում կորոնավիրուսով վարակվել է 12 729 մարդ, որոնցից 611-ը մահացել է, իսկ 4 399-ը՝ բուժվել, հայտնում է ԻՌՆԱ-ն:
Ջահանփուրի խոսքով՝ երեկվանից հաստատվել է 1 365 մարդու վարակումը:
Նա հավելել է, որ Իրանում վերջին շրջանում գրանցվել է մահվան 97 նոր դեպք:





























