«Դրախտն իսկապես կա» (Heaven Is for Real: A Little Boy`s Astounding Story of His Trip to Heaven and Back), այսպես է կոչվում ամերիկյան քարոզիչ Թոդ Բերփոյի գիրքը, որը ԱՄՆ-ի գրական շրջանակում բեսթսելեր է դարձել։ Գրքում պաստորը պատմում է իր 11-ամյա որդու մասին, որն իբր 7 տարի առաջ հայտնվել է դրախտում։
Նրա որդին՝ Քոլթոն Բերփոն 4 տարեկանում ծանր վիրահատություն է տարել։ Բժիշկները հույս չեն ունեցել, որ մանուկը ողջ կմնա, բայց երեխան փրկվել է, եւ պատմել ծնողներին, որ եղել է դրախտում։
4-ամյա Քոլթոնն ասել է, որ երկնքում հանդիպել է քրոջը, որի գոյության մասին, նա չի իմացել, քանի որ ծնողները նրան չեն պատմել, որ մի քանի տարի առաջ տղայի մայրը վիժել է։ Քոլթոնը պատմել է, որ դրախտում ծանոթացել է իր նախապապի հետ։
Երեխան, ամենայն մանրամասնությամբ պատմել է, թե ինչպես է դրախտում լսել հրեշտակների երգեցողությունը եւ նստել Հիսուսի ծնկներին։
Հատկանշական է, որ Քոլթոնի քարոզիչ հայրը որոշել է այս ամենի մասին գրել միայն 7 տարի անց, Լին Վինսենթի համահեղինակությամբ։ Տեղեկացնենք, որ Վինսենթը համահեղինակ է նաեւ ԱՄՆ-ում «ոչ փայլուն մտավոր ունակություններով» հայտնի Սառա Փեյլինի գրքի
Նշենք, որ արդեն թողարկվել է «Դրախտն իսկապես կա» գրքի 3,4 մլն օրինակ։ Պատանի Քոլթոնը շատ արագ մեծ համբավ է ձեռք բերել ԱՄՆ-ում։ Նրան հաճախ ցուցադրում են հեռուստատեսությամբ, եւ հնարավոր է գրքի հիման վրա ֆիլմ նկարահանվի, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը։





























