ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ կորոնավիրուսի թեսթ է հանձնել, գրում է Politico-ն։

«Ես նույնպես թեսթ արեցի անցյալ երեկո։ Ես որոշեցի, որ պարտավոր եմ՝ հիմնվելով երեկվա մամուլի ասուլիսի վրա։ Մարդիկ ինձ հարցնում էին՝ հանձնել եմ արդյոք թեսթ»,- հայտարարել է Թրամփը։

Ավելի վաղ թերթը հայտնել էր այն մասին, որ դոնալդ թրամփը ճաշել է մի մարդու հետ, ում մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։

Թերթը նշում է, որ ԱՄՆ նախագահը հիշատակված անձի հետ շփվել է Մար-ա-Լագո բրազիլական պատվիրակության այցի ժամանակ։ Այնուհետեւ այդ մարդուն Դոնալդ Թրամփի հետ նստեցրել են նույն սեղանի շուրջ։

Բժիշկ Շոն Կոնլիի խոսքերով՝ վարակված անձի շփումը Թրամփի հետ ավելի երկար է եղել, քան շփումը կորոնավիրուսով այլ մարդու հետ, որի ձեռքը պետության ղեկավարը սեղմել է։

Չնայած բժիշկների զգուշացումներին՝ Թրամփը շարունակում է չխախտել հանդիպման ժամանակ ձեռք սեղմելու ավանդույթը։

Կոնլիի խոսքերով՝ ո՛չ վարակված անձանց, ո՛չ ԱՄՆ նախագահի մոտ կորոնավիրուսի որեւէ ախտանիշ չկա։ Հենց նա է հայտարարել, թր Թրամփը կորոնավիրուսի թեսթ անցնելու կարիք չունի։

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ «շատ հավանական է» կորոնավիրուսի թեսթ հանձնի։ Նրա խոսքերով՝ ինքը չունի վարակման որեւէ ախտանիշ, սակայն խորհրդակցել է բժշկի հետ հետազոտման անհրաժեշտության եւ ժամանակի մասին։