Սուրբ Զատիկի տոնի` ապրիլի 24-ին հաջորդող երկուշաբթի` ապրիլի 25-ին ոչ աշխատանքային օր է: Նման որոշում է կայացրել Հայաստանի կառավարությունը 2010 թվականի դեկտեմբերի 16-ի իր նիստում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի կառավարությունը այդ որոշմամբ փոփոխություներ է կատարել 2011 թ. աշխատանքային եւ հանգստյան օրերի գրաֆիկում:
Ըստ այդմ, 2011 թ. ապրիլի 25-ի, օգոստոսի 1-ի, օգոստոսի 15-ի եւ սեպտեմբերի 12-ի աշխատանքային երկուշաբթի օրերը համապատասխանաբար տեղափոխել 2011 թվականի ապրիլի 30-ը, օգոստոսի 6-ը, օգոստոսի 20-ը եւ սեպտեմբերի 17-ը` շաբաթ օրերը:
Սույն փոփոխությունները պայմանավորված են ազգային տաղավար տոները եւ դրանց հաջորդող հիշատակի օրերը նշելու հետ:





























