Հայաստանի նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` ապրիլի 22-ին հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ մինչ նիստի օրակարգին անցնելը, Սերժ Սարգսյանը խորհրդի անդամների անունից  նախ շնորհավորել  է ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին՝  Ազգային անվտանգության խորհրդի անդամ նշանակվելու կապակցությամբ եւ մաղթել արգասաբեր աշխատանք:

Նիստում քննարկվել են Հայաստանի պարենային անվտանգության ապահովման հայեցակարգի եւ «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի նախագծերը, մաքսային եւ հարկային բարեփոխումների 2011-2013թթ. ծրագրերը: