Nike ընկերությունը փակում է իր բոլոր խանութներն ԱՄՆ տարածքում եւ մի շարք այլ երկրներում, հաղորդում է CNBC-ը:

Ընկերության խանութները Կանադայում, Արեւմտյան Եվրոպայում, Ավստրալիայում եւ Նոր Զելանդիայում փակ կլինեն մարտի 16-27-ը:

Այդուհանդերձ Հարավային Կորեայում, Ճապոնիայում, գրեթե ամբողջ Չինաստանում եւ բազմաթիվ այլ երկրներում Nike-ի առեւտրի սրահները շարունակում են բաց լինել գնորդների համար:

Ուրբաթ հայտնի էր դարձել, որ ընկերությունը խնդրել էր իր բոլոր աշխատակիցներին անցնել հեռահար աշխատանքի ռեժիմին երկուշաբթի օրվանից մինչեւ մարտի 31-ը: