Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը, Սերգեյ Լավրովը եւ Էլմար Մամադյարովն այսօր` ապրիլի 22-ին աշխատանքային հանդիպում են ունեցել Մոսկվայում:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ համաձայն Սոչիում մարտի 5-ին եռակողմ գագաթաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների, հանդիպման օրակարգում են եղել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլին առնչվող հարցեր:





























