Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի մոտ չի ախտորոշվել կորոնավիրուս, բացասական է նաեւ իր շրջապատի ներկայացուցիչների թեստի արդյունքները, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով վարչապետի մամուլի ծառայությանը:

Ավելի վաղ՝ կիրակի, հաղորդվել էր, որ Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն եւ նրա շրջապատի մարդիկ հանձնել են կորոնավիրուսի թեստ:

«Կորոնավիրուսի թեստի արդյունքում հիվանդությունը չի հայտնաբերվել ո՛չ վարչապետի, ո՛չ նրան շրջապատող անձանց մոտ»,-հայտնել է մամուլի ծառայությունը:

Իսրայելի առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ 213 իսրայելցու մոտ ախտորոշվել է կորոնավիրուս:

Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել էր  COVID-19 նոր կորոնավիրուսը որպես համաճարակ: Աշխարհում վարակված է արդեն ավելի քան 145 հազար մարդ 135 երկրներում, մեծամասնությունը բուժվել է, ավելի քան 5,6 հազար մարդ՝ մահացել: