Կորոնավիրուսի տարածման վտանգից ելնելով՝ Վրաստանը եւ Ռուսաստանը մարտի 16-ից (նախնական տեղեկատվությամբ՝ 16։00-ից սկսած) ժամանակավորապես փակում են սահմանը եւ դադարեցնում քաղաքացիների տեղաշարժը։
ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այս որոշումը չի տարածվում բեռնափոխադրումների, ինչպես նաեւ Վրաստանի ու ՌԴ այն քաղաքացիների վրա, որոնք ցանկանում են վերադառնալ հայրենիք։





























